 
                        «Թափեր» կոչվող հանդամասում մեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ
 
                                    Ապրիլի 6-ին, ժամը 22:53-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի «Թափեր» կոչվող հանդամասում «Ուազ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Ուազ» մակնիշի 88 LT 848 պետհամարանիշի ավտոմեքենան:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        