Կեղծ ընտրություն կատարելու վերաբերյալ ԿԸՀ-ում դեռ դիմումներ չկան. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից երեկ ՀԺ թղթակցին փոխանցել են, որ մինչեւ ժամը 18:00-ն տարածքային ընտրական հանձնաժողովները որեւէ դիմում-բողոք չեն ստացել ուրիշի փոխարեն կեղծ ընտրություն կատարելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նոր Ընտրական օրենսգրքի համաձայն, ԿԸՀ-ն նախօրեին իր կայքում հրապարակել էր ընտրողների ստորագրված ցուցակները: Բայց դրանք շատ դժվար հասանելի էին: Մինչդեռ բողոք ներկայացնելու վերջնաժամկետը մինչեւ երեկ 11:00-ն էր:

Դա նկատի ունենալով՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ընդունելի էր համարել նաեւ այդ ժամկետից ուշ ստացվող դիմումները, բայց այդպիսիք չեն եղել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս