 
                        Պայքար ԱԺ-ում. ովքեր են հակառակորդները. «Ժամանակ»
 
                                    «Ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի է, որ ԱԺ-ում առանցքային մի քանի հանձնաժողովներ կան: Դրանցից են պետաիրավական և տնտեսական հարցերի հանձնաժողովները։ Պետաիրավական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար մեծ պայքար է սկսվել ՀՀ նախկին Գլխավոր դատախազ, Սերժ Սարգսյանի խորհրդական Գևորգ Կոստանյանի ու ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի միջև։
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ ցանկանում է ստանձնել ԱԺ տնտեսական հարցերի ղեկավարի պաշտոնը։ Նրան հասկացրել են, որ ԱԺ փոխխոսնակի աթոռին նա չի կարող վերադառնալ։ Այդ պաշտոնի պաշտոնական հավակնորդներ են համարվում Արմեն Աշոտյանը և Էդուարդ Շարմազանովը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        