Մհեր Սեդրակյանն արտագաղթում է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, որը վերջին շրջանում խորը ընկճախտի մեջ է եւ լուրջ խնդիրներ ունի, պատրաստվում է առաջիկայում արտագաղթել Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Ընտրություններից առաջ իշխանությունների հետ խնդիրներ ունենալու պատճառով նա չընդգրկվեց որեւէ ուժի ցուցակում: Նա նախ ուզում էր որդուն՝ Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանին ընդգրկել «Ծառուկյան» դաշինքում: Բայց իշխանությունները դա ոչ միայն կանխեցին, այլ զրկեցին նրան պաշտոնից: Մանկապարտեզի տնօրենի պաշտոնից հրաժարական տվեց նաեւ Մհեր Սեդրակյանի դուստրը: Մամուլն արդեն գրել է, որ Սեդրակյանի որդիներն արտագաղթել են ԱՄՆ:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պատրաստվում է նրանց ետեւից գնալ նաեւ ինքը՝ Սեդրակյանը: Նա նաեւ պատրաստվում է ԱՄՆ տեղափոխել իր բիզնեսները, վաճառել այստեղ ունեցած կարողությունը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս