 
                        Մահճակալներով սրճարան՝ Ճապոնիայում. այցելուները կարող են հանգստանալ մինչև 2 ժամ և պարտավոր են 1 կերակրատեսակ պատվիրել
 
                                    Տոկիոյի Հարաձյուկու թաղամասում սրճարան է բացվել, որի ներսում հատուկ գոտիներ են առանձնացված քնելու համար: Mashable-ի փոխանցմամբ, սրճարանում տեղադրել են տասը մահճակալ, որոնցից յուրաքանչյուրի գինը 9 հազար դոլար է:
Անկողինները սարքավորված են լուսավորությամբ, նաեւ ականջակալներով, որոնց շնորհիվ հաստատության հյուրերը կկարողանան ավելի արագ մտնել արագ քնի փուլ:
Ըստ հաստատության կանոնների, այցելուները կարող են հանգստանալ մինչեւ երկու ժամ եւ պարտավոր են մեկ կերակրատեսակ պատվիրել ճաշացանկից: Նաեւ յուրաքանչյուր ցանկացողի նախքան քնելը կտրամադրվի մեկ գավաթ Nescafe սուրճ՝ առանց կոֆեինի, եւ սովորական ըմպելիք՝ արթնանալուց հետո:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        