![](/banners/BeFunky-design.jpg)
Պետերբուրգի մետրոյում պայթյունից բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ
![](https://168.am/wp-content/uploads/2017/04/peterburg-metro.jpg777.jpg)
Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունից ավելի քան երկու տասնյակ տուժածների տեղափոխել են քաղաքի հիվանդանոցներ: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Պետերբուրգի առողջապահության կոմիտեի մամուլի ծառայությունում:
«Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներում հոսպիտալացվել է 25 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա հոսպիտալացվել է Ռաուխֆուսի անվան մանկական քաղաքայի հիվանդանոցում»,-նշել են ծառայությունում, հավելելով, որ տուժածների վիճակը ճշտվում է: