Հայաստանի ԱԳՆ-ն ճշտում է Սանկտ Պետերբուրգում պայթյունի հետևանքով տուժածների թվում հայերի առկայությունը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ճշտումներ է իրականացնում` պարզելու, թե արդյոք Սանկտ Պետերբուրգում մետրոյի պայթյունի հետևանքով տուժածների թվում կան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կամ հայեր:
Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգը:
«Ճշտում ենք Սանկտ Պետերբուրգում մետրոյի պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի առկայությունը»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: