Բաժիններ՝

Ավստրիական ավիաընկերությունը փակում է աշխարհի ամենակարճ միջազգային չվերթը

Ուղեւորների անբավարարության պատճառով փակվում է ութ րոպե տեւողությամբ թռիչքը, որն կատարվում էր Բոդեն լճի շվեյցարական ափից գերանական ափ: People՚s Viennaline ավստրիական ավիաընկերությունը որոշում է ընդունել չեղարկել Բոդեն լճով Շվեյցարիայից Գերմանիա միջազգային չվերթը, որն այն իրականացնում էր 2016 թվականի նոյեմբերից։

Ալտենրայն եւ Ֆրիդրիխսհաֆեն քաղաքների միջեւ երթուղու երկարությունը կազմում էր ընդամենը 20 կիլոմետր: 70-­տեղանոց ինքնաթիռներն այդ երթուղով թռչում էին օրական երկու անգամ, նշում է Deutsche Welle-­ն: Մեկ ուղղությամբ տոմսի արժեքը 40 եվրո է:

Չեղարկման պատճառը դարձել է չվերթի անբավարար բեռնվածությունը: People՚s Viennaline­-ն պատրաստվում էր սպասարկել տարեկան 40 հազար ուղեւորների: Մարտին նրա ծառայություններից օգտվել է 2,3 հազար մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս