«Քառորդ եզրափակչի բոլոր ակումբները, բացի «Լեսթերից», կարող են հաղթել Չեմպիոնների լիգան». Կարլ-Հայնց Ռումենիգե
Մյունխենի «Բավարիայի» վարչության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է, թե ով է հանդիսանում այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի հաղթողի գլխավոր ֆավորիտը: Քառորդ եզրափակչում «Բավարիան» հանդիպելու է Մադրիդի «Ռեալի» հետ:
«Իսպանական ակումբները հաղթել են Չեմպիոնների լիգան 3 տարի անընդմեջ, բայց կարծում եմ, որ այս մրցաշրջանում նրանց համար ավելի դժվար կլինի: Քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները մրցաշարում կարող են հաղթանակի հասնել, բացառությամբ, թերևս, «Լեսթերի»: Հիմա դժվար է ասել, թե ով է հանդիսանում գլխավոր ֆավորիտը:
, «Յուվենթուսը» շատ ուժեղ է, և ես վստահ չեմ, որ «Բարսելոնան» կանցնի նրան: Թուրինցիների կազմում հանդես են գալիս շատ ուժեղ ֆուտբոլիստներ»,- Ռումենիգեի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը: