Բաժիններ՝

Ինչո՞վ կզարմացնեն մեզ սմարթֆոն արտադրող ընկերությունները MWC 2017-ի ընթացքում

Փետրվարի 27-ին Բարսելոնայում մեկնարկում է MWC 2017 համաշխարհային կոնգրեսը, որտեղ սմարթֆոն արտադրող ընկերությունները կներկայացնեն իրենց աշխատանքը վերջին տարվա ընթացքում և կխոսեն ապագա պլանների մասին: Առաջարկում ենք ծանոթանալ, թե ինչ նորություններով հանդես կգան սմարթֆոն արտադրող ամենահայտնի ընկերությունները:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս կոնգրեսին կմասնակցի նաև Zangi հայկական ստարտափը:

Nokia

Nokia-ն վերադառնում է սմարթֆոնների արտադրության շուկա: Ու, չնայած այն բանին, որ ընկերության հիմքում հիմա ոչ այնքան հայտնի HMD ընկերությունն է, շատերի համար սա հին Nokia-ն է: Այդ իսկ պատճառով շատերին հետաքրքրում է ընկերության թողարկած Nokia 3, 5 և 6 հեռախոսների շարքը: Բայց, այնուամենայնիվ, ամենասպասված անակնկալը լեգենդար Nokia 3310-ի վերադարձն է:

Samsung

Samsung-ի համար անցած տարին ամենաանհաջողն էր ընկերության պատմության մեջ: Սկզբից պայթող գադջեթները, իսկ հետո էլ կոռուպցիոն սկանդալներն ու ներքին կոնֆլիկտները: Գուցե հենց այս պատճառով համաշխարհային կոնգրեսին ընկերությունը չի ներկայացնի նոր սմարթֆոն: Այս անգամ ընկերության գլխավոր նորությունը կլինի Galaxy Tab S3-ը:

LG

Նախորդ տարի LG ընկերությունը ներկայացրեց G5-ի նախնական մոդելը, որն այնքան էլ չգրավեց գնորդներին: Այս տարի ընկերությունը կփորձի անակնկալի բերել գնորդներին նոր G6-ով: Մասնագետները նշում են, որ գուցե հենց այս սմարթֆոնը դառնա ընկերության փրկությունը:

Blackberry

Եթե Nokia-ի դեպքում կարելի է համարել, որ վերադարձը հաջողություն կբերի ընկերությանը, ապա այս ընկերության վերադարձը դժվար որևէ լուրջ փոփոխության հանգեցնի: Ընկերության թողարկած Mercury նոր սմարթֆոնը ունի ժամանակակից դիզայն և հետաքրքիր ստեղնաշար: Այս սմարթֆոնը դուր կգա Blackberry-ի նախկին մոդելների սիրահարներին, բայց, դժվար թե գրավի համաշխարհային շուկան:

Sony

Այս ընկերությունից պետք է սպասել միաժամանակ մի քանի նորությունների: Կոնգրեսին կներկայացվի Xperia X սմարթֆոնի միանգամից մի քանի մոդել: Սակայն, մասնագետները նշում են, որ մեծ սպասելիքներ Sony-ից, համեյան դեպս այս կոնգրեսին, պետք չէ ունենալ:

Motorola

Lenovo ընկերությունը, որը հիմա թողարկում է Motorola ապրանքանիշը, խոստացել է զարմացնել կոնգրեսի ընթացքում իր Moto G5 և Moto G5 Plus սմարթֆոններով:
Այս մոդելները բյուդջետային են և նախատեսված են մեծաքանակ վաճառքի համար: Moto G5 և Moto G5 Plus սմարթֆոնների տեխնիկական տվյալներիի մասին ամբողջական պատկերացում կարելի է կազմել միայն կոնգրեսից հետո:

Huawei

Այս տարի մասնագետները Huawei-ից սպասում են միանգամից մի քանի խոշոր անակնկալ: Խոսքը, առաջին հերթին, P10 և P10 Plus մոդելի սմարթֆոնների մասին է, որոնք աչքի են ընկնում իրենց տեսախցիկներով: Բացի այդ ընկերությունը նախատեսում է ներկայացնել նոր Huawei Watch 2 խելացի ժամացույցները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս