ԱՀ ՊՆ-ն անդրադարձել է ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական չհաջողված քարոզչական հնարքին
Արցախի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է Ադրբեջանի փետրվարի 25-ին տարածած հերթական ապատեղեկատվությանն՝ առաջարկելով այն ընդունել որպես ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական չհաջողված քարոզչական հնարք՝ կից «բեմադրությամբ»:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշված է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկատվությունն ու դրան կից տեսանյութն առ այն, թե իբր Թալիշի հատվածում շարքից հանվել է արցախյան ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք և երկարաժամկետ կրակակետ (ДОТ), իրականությանը չի համապատասխանում: Այն ընդունեք որպես ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական չհաջողված քարոզչական հնարք՝ կից «բեմադրությամբ»»: