Ֆրանսիայի վարչապետը արշավ է սկսել Մարին Լե Պենի դեմ
Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնևը գործարկում է արշավ նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենի դեմ, հայտնում է Journal du Dimanche-ը:
«Իմ պատասխանատվությունն ամեն ինչ անելն է, որպեսզի ցուցադրի ֆրանսիացիներին, որ «Ազգային ճակատի» առաջարկությունները փակուղու հետևում երևացող սուտն է»,- հայտարարել է Կազնևը:
Թերթի տեղեկություններով՝ մոտ ժամանակներս վարչապետը պլանավորել է մի շարք ուղևորություններ այն մարզերում, որտեղ Լե Պենի կուսակցությունը ուժեղ ազդեցություն ունի:
Ինչպես պնդում է Կազնևը, «Ազգային ճակատի» օգտին քվեարկությունը կարող է հանգեցնել հետևանքների, որոնք աղետալի են երկրի առավել խոցելի քաղաքացիների համար:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կկայանան ապրիլի 23-ին և մայիսի 7-ին: