Բաժիններ՝

Վերոնիկ Նիշանյան. Hermès-ի կրեատիվ տնօրենի հաջողության հայ-ֆրանսիական գաղտնիքը

Վերոնիկ Նիշանյանը ֆրանսիական նորաձևության ամենահին տներից մեկի՝ Hermès-ի տղամարդկանց հավաքածուի կրեատիվ տնօրենն է, ծնվել է 1954թ. մայիսի 3-ին Փարիզի Բուլոն-Բիյանկուրե արվարձանում, հայ ներգաղթյալի և ֆրանսուհու ընտանիքում:
Վերոնիկի մոտ ստեղծագործելու նկատմամբ սերը ծագել է վաղ տարիքում: Նրա ընտրությունը կանգ է առել Parisienne Ecole de la Chambre Syndicale de la Couture դիզայնի դպրոցի վրա, որն ավարտելուց հետո նա համարձակորեն մուտք է գործել նորաձևության ինդուստրիա:

Նախ՝ Նիշանյանը աշխատանքի է տեղավորվել իտալացի հայտնի դիզայներ Նինո Չերուտտիի մոտ՝ որպես օգնական, որը Փարիզում հիմնել էր Cerruti նորաձևության տունը, իսկ հետո, ստանալով բավականաչափ գիտելիքներ ու փորձառություն, աշխատանքի է անցել համաշխարհային հայտնի Hermès բրենդ, որտեղ ստեղծագործում է արդեն 30 տարի: Կրեատիվ տնօրենի պաշտոնին Նիշանյանը նշանակվել է 2009թ.: Վերոնիկ Նիշանյանի խոսքով՝ ոճի զգացողությունն իրեն փոխանցվել է ծնողներից:

Դիզայները վստահ է, որ հենց երկու մշակույթի՝ հայկականի և ֆրանսիականի համադրությունն է իր հաջողության գաղտնիքը:

«Որքան ես մեծանում եմ, այնքան ուժեղ եմ զգում ուժը, որը հորդում է երկու մշակույթից: Իմ հայկական կողմը հավելում և հարստացնում է իմ ֆրանսիական կողմը: Իմ հայկական Ես-ն արտահայտվում է իմ խստության մեջ:

Իմ հայրը շատ մեծահոգի է, սակայն պահանջկոտ, նա Ֆրանսիա է տեղափոխվել 1928թ., երբ 18 տարեկան էր: Չնայած նրան, որ չի պատմել մեզ Ցեղասպանության մասին և ես չեմ սովորել հայոց լեզուն, տարիների հետ սկսեցի հետաքրքրվել իմ հայկական արմատներով:
Հայրս միշտ աչքի էր ընկնում շքեղության նկատմամբ սիրով, իսկ մայրս ու տատիկս միշտ կրում էին Hermès-ի պայուսակներ ու շարֆեր:

Վատահ եմ, որ նորաձևության նկատմամբ ոճն ու սերը ժառանգել եմ նրանցից»,- հարցազրույցում ասել է Նիշանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս