Բաժիններ՝

Թրամփը չի մասնակցի Սպիտակ տան լրագրողների ավանդական ընթրիքին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է մասնակցել Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի (WHCA) ամենամյա ընթրիքին: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է իր թվիթերյան էջում նախագահի ու նրա վարչակազմի՝ մամուլի հետ հերթական կոնֆլիկտի պատճառով:

«Ես այս տարի ներկա չեմ գտնվի WHCA-ի ընթրիքին»,- գրել է Թրամփը՝ երեկոյի մասնակիցներին հիանալի երեկո մաղթելով:

Թրամփը չի մեկնաբանել, թե ինչու ներկա չի գտնվի միջոցառմանը, որը կկայանա 2017թ. ապրիլի 29-ին:

Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Ջեֆ Մեյսոնը հայտարարել է, որ ընթրիքը կկայանա՝ անկախ Թրամփի մասնակցությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս