Վերջին անգամ «Սաութհեմփթոնը» տիտղոս է նվաճել 1976 թվականին՝ հաղթելով «Մանչեսթեր Յունայթեդին»
«Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Կլոդ Պյուելը կիսվել է Լիգայի գավաթի եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք խաղի սպասումներով:
«Սա հիասքանչ պահ է երկրպագուների համար և ես հուսով եմ, որ մենք նրանց ուրախություն կնվիրենք:
Գիտեմ, որ վերջին անգամ «Սաութհեմփթոնը» տիտղոս է նվաճել 1976 թվականին՝ Անգլիայի գավաթում հաղթելով հենց «Մանչեսթեր Յունայթեդին» (1:0): Շատ ժամանակ է անցել: Անհավանական կլինի, եթե մենք նորից հաջողության հասնենք:
Հասկանում եմ, թե ինչքան կարևոր է դա երկրպագուների համար, զգում եմ մթնոլորտը, որը շրջապատում է թիմին, բայց մեզ համար կարևոր է կենտրոնանալ խաղի վրա, այլ ոչ թե նրա, թե ինչ կլինի խաղից հետո: Մենք պետք է պահպանենք մարտական ոգին և ճիշտ տրամադրվենք խաղին»,- ասել է Պյուելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը