Բաժիններ՝

Կիևյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տարեց քաղաքացու դի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 24­-ին` ժամը 16:15-­ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 1բ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1929 թ. ծնված Շ. Զ.-­ի դին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս