Բաժիններ՝

Թրամփը կրկին խոստացել է ԻՊ-­ը ջնջել երկրի երեսից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոստացել է ոչնչացնել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը: Ինչպես հաղորդում է BBC­-ն, ԱՄՆ նախագահը նման հայտարարությամբ հանդես է եկել Պահպանողական քաղաքական կազմակերպությունների կոնֆերանսի ժամանակ:

«Մեր դաշնակիցների հետ աշխատելով մենք այդ չարիքը կջնջենք երկրի երեսից»,-­ հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Նա միաժամանակ շեշտել է, որ ԱՄՆ պետք է կրկին վերահսկողություն հաստատի իր սահմանների նկատմամբ, որպեսզի ահաբեկիչները չկարողանան ներխուժել երկրի տարածք:

«Մենք պետք է խելացի լինենք»,­- ամփոփել է Թրամփը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս