Բերդ-Ճամբարակ ճանապարհը բքի պատճառով փակ է, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:
Ճանապարհների կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: