Բաժիններ՝

Փոլ Սքոուլզը կարծում է, որ Մխիթարյանը չի խաղա 10 օր

Քիչ առաջ ավարտվեց Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Սենթ Էտյեն» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը, որտեղ մանչեսթերյան ակումբը հաղթանակ տոնեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ:

Սակայն, խաղի 26-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով:
Մանչեսթերյան ակումբի նախկին ֆուտբոլիստ, ֆուտբոլային փորձագետ Փոլ Սքոուլզի կարծիքով՝ Մխիթարյանը կբացակայի 10 օր կամ 2 շաբաթ:

«Շատ ռիսկային կլինի նրան օգտագործել «Սաութհեմփթոնի» հետ խաղում: Հուսանք՝ ամեն ինչ արագ կկարգավորվի»,- նշել է Սքոուլզը:

Ըստ վերլուծաբանի՝ Մխիթարյանը շատ կարևոր ֆուտբոլիստ է դարձել ակումբի համար և նրա կորուստը բացասական կանդրադառնա թիմի վրա:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս