«Սպասենք մատները խաչած». Մխիթարյանի մեկնաբանությունը վնասվածքի մասին
Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Սենթ Էտյեն» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումում մանչեսթերյան ակումբը հաղթանակ տոնեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ: Սակայն, խաղի 26-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով: Ըստ նախնական տվյալների՝ Մխիթարյանը ազդրի վնասվածք է ստացել և կբացակայի 10-14 օր:
Խաղավարտին Մխիթարյանը սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում գրառում է արել, որտեղ նշել է, որ վերադարձել էր մի քաղաք, որտեղ անցել է իր մանկությունը:
«Շատ ուրախ եմ այսօր գոլի հեղինակ դառնալու համար, բայց շատ տխուր եմ այդքան շուտ պահեստայինների նստարանին հայտնվելու համար. սպասենք մատները խաչած»,- գրել է հայ ֆուտբոլիստը:
Սիրարփի Աղաբաբյան