«Կլիչկոն Ֆյուրիին պարտվեց կնոջ հետ ունեցած խնդիրների պատճառով»
Գերծանր քաշային կարգի WBC վարկածով աշխարհի չեմպիոն Դեոնթեյ Ուայլդերի երկրորդ մարզիչ Ջեյ Դիզը պատմել է, թե ինչ է սպասում Վլադիմիր Կլիչկո – Էնթոնի Ջոշուա մենամարտից:
«Ինչ վերաբերում է Կլիչկո-Ջոշուա մենամարտին, ապա այստեղ, կարծում եմ, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ վիճակում է հիմա գտնվում Վլադիմիրը. ինչքա՞ն է նա ծերացել, արդյո՞ք դեռ ուժեր մնացել են ևս մեկ մեծ մենամարտի համար:
Ես գիտեմ, որ Թայսոն Ֆյուրիի հետ մենամարտից առաջ նա խնդիրներ ուներ կնոջ հետ, նրա դեպրեսիայի հետ: Իսկ դա կատակ չէ: Բայց պետք չէ նվազեցնել Ֆյուրիի արժանիքները, որովհետև նա կատարեց որ աշխատանքը:
Կարծում եմ՝ այս անգամ Վլադիմիրը ցույց կտա այն ամենը, ինչին ընդունակ է»,- ասել է Ջեյ Դիզը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը