![](/banners/BeFunky-design.jpg)
ՆԱՏՕ-ն պատրաստ է խոսել ՌԴ-ի հետ «կանխատեսելի դիրքերից». Ստոլտենբերգ
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/stoltenberg_640x420.jpg)
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մյունխենում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ երկխոսության հարցում «ամուր կանգնած է երկխոսության անհրաժեշտության դիրքերում»: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն:
«Գիտեմ, ուժի դիրքերից»,- դրան ի պատասխան` հայտարարել է Լավրովը: «Կանխատեսելի դիրքերից»,- հակադարձել է Ստոլտենբերգը: «Ուրախ եմ, որ ՆԱՏՕ-ն դեռևս խոսում է մեզ հետ: Հուսով եմ, որ քննարկելու ենք նաև գործնական նշանակության մի շարք հարցեր»,- շեշտել է Լավրովը: