«Բանակցային գործընթացից Ղարաբաղի դուրս մնալն իմ մեղքը չի». Վարդան Օսկանյան

«Բանակցային գործընթացից Ղարաբաղի դուրս մնալն իմ մեղքը չի, ես փոխնախարար էի, Ադրբեջանը պայմաններ դրեց, Լիսաբոնյան համաձայնագիր էր եղել, որ փոխվի բանակցությունների բովականդակությունը։ Այսինքն՝ մեղավորն Ադրբեջանն է: Եվ մեղադրել որևէ մեկին չի կարելի»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՕՐՕ դաշինքի անդամ, «Համախմբում» կուսակցության ղեկավար, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ նշելով, թե պատրաստ է քննադատություն լսելու՝ իր ենթակայության ոլորտների հետ կապված:

Նա նշեց, թե պատրաստ է իր սխալներն ընդունել, և վստահեցրեց, որ իր ոլորտից դուրս որևէ երևույթի հետ կապված, որը կազդեր ՀՀ միջազգային հեղինակության վրա, մտել է նախագահի մոտ ու իր բողոքը հայտնել: Սակայն, Օսկանյանի հավաստմամբ, նման հարցերը քննարկվում են փակ դռների հետևում:

Օսկանյանը թվարկեց իր ձեռքբերումները` Իրանի հետ գազատարի կառուցում, Թուրքիայի հետ հարաբերությունների պաշտպանություն, մեծ ներդրումների ներգրավում, արտաքին պարտքի կրճատում և այլն:

«Այդ տարիներին եղել է խաղաղություն, եղել է տնտեսական աճ, և իմ փորձն է ինձ իրավունք տալիս այսօր հայտ ներկայացնել»,- հայտարարեց Օսկանյանը:

Տեսանյութեր

Լրահոս