Բաժիններ՝

ՀՀ մարդասիրական օգնությունը տեղափոխվել է Սիրիայի Լաթաքիա քաղաք

Մարդասիրական առաքելության շրջանակում Սիրիայի բարեկամ ժողովրդին Հայաստանի տրամադրած օգնության խմբաքանակը փետրվարի 15-­ին տեղափոխվել է Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա քաղաք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սիրիայի հայկական համայնքների ուժերով մարդասիրական օգնությունը, որը ներառում է առաջին անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում՝ սննդամթերք և հագուստ, կբաշխվի ինչպես Լաթաքիայի, այնպես էլ Դամասկոսի, Քեսաբի և Հալեպի հայկական համայնքների առավել կարիքավոր ընտանիքներին ու հակամարտությունից տուժած սիրիացի ժողովրդին: 

Լաթաքիայի հայկական համայնքի ներկայացուցիչները կարևորել են սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրվող օգնությունը և այն ուշադրությունը, որ Հայաստանը դրսևորում է սփյուռքի հայկական համայնքների նկատմամբ:

Առաջիկա օրերին Սիրիայի Արաբական Հանրապետություն կառաքվի նաև մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728