«Դուք այսօր կտեսնեք մեկ այլ հայտարարություն ձեր ասած անձնավորության հետ կապված»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Այսօր լինելու է մեր նախընտրական ծրագրերի և առաջիկա քայլերի ներկայացումը։ Այստեղ են մեր պատգամավորության թեկնածուները, ակտիվը, ռեյտինգային ցուցակի մասնակիցները։ Ամենաուշը մեկ ժամ հետո ամեն ինչ կիմանաք։ ԲՀԿ ղեկավարը գալու է»։

Հարցին` դաշինքից արդեն դուրս է գալիս «Միասնություն» շարժումը` Վարդանյան Արմանը հայտարարություն է արել, ի՞նչ կասեք այս մասով, նա պատասխանեց. «Այս պահին ոչինչ չեմ ասի։ Դուք այսօր կտեսնեք մեկ այլ հայտարարություն ձեր ասած անձնավորության հետ կապված։ Բայց չվռազենք»։

Տեսանյութեր

Լրահոս