Բաժիններ՝

Կարեն Կարապետյանը Լևոն Մկրտչյանին հանձնարարեց արձագանքել ԵՊՀ-ում հնչած առաջարկներին

Այսօր կառավարության նիստում կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացնում էր «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակը՝ ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի սահմանելու» ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը: Նրա զեկուցումից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց արձագանքել երեկ Երևանի պետական համալսարան իր այցելության ժամանակ հնչած առաջարկներին:

«Եթե չեմ սխալվում, 4 հարցադրում էր, խնդրում եմ ուշադիր լինեք, գույքագրեք և արձագանքեք»,- ասաց վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս