Սահմանային անցակետերում կվերացվի մուտքի արտոնագրի դիմումը
Այսօր կառավարության նիստի սկզբում նախքան օրակարգին անցնելը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց գերատեսչությունների ղեկավարներին:
Նա նշեց, որ զբոսաշրջության խթանման համար սկսում են իրականացնել «Մաքուր Հայաստան» ծրագիր: Այդ նպատակով Կարապետյանը տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարեց հայեցակարգ մշակել:
Վարչապետը նաև հանձնարարեց վերացնել զբոսաշրջիկների համար անհարկի բարդությունները, մասնավորապես` սահմանային անցակետերում վերացնել մուտքի արտոնագրի դիմումը օտարերկրացիների համար:
Կ.Կարապետյանի երրորդ հանձնարարականը վերաբերում էր պետական գույքին:
«Պետական կառույցները թերբեռնված են և արդյունավետ չեն օգտագործվում»,- ասաց նա` գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարելով մեկամսյա ժամկետում քննարկել և օպտիմալացման առաջարկներ ներկայացնել: