Բաժիններ՝

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Կառլովի սպանության գործով ևս մեկ կասկածյալ է ձերբակալվել

Անկարայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժինը Անկարայի հանրապետական դատախազության պահանջով Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության կազմակերպմանը մասնակցություն ունենալու կասկածով ևս մեկ անձ է ձերբակալել: Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-­ն:

Հետախուզական գործողությունների ընթացքում բացահայտվել է կասկածյալի՝ դեսպանին սպանած այնուհետև ոստիկանների կրակոցից մահացած հանցագործ Ալթընբաշի հետ հեռախոսային խոսակցություն ունենալու հանգամանքը, ինչն էլ կասկածի առիթ է հանդիսացել:

Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործի բացահայտման շրջանակներում որպես կասկածյալներ դեռևս ձերբակալված են 3 անձինք, որոնցից 2-­ը ոստիկան են:

Անկարայում Ժամանակակից արվեստների պատկերասրահում, ուր տեղի էր ունենում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացումը, դեկտեմբերի 19­-ին 22-ամյա թուրք Մևլութ Մերթ Ալթընթաշը թիկունքից կրակել է Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի վրա, ով մահացել է: Մարդասպանը վանկարկել է «Ալլահ­ու աքբար», «Հալեպը չենք մոռանա» և այլն։ Նա սպանվել է թուրք իրավապահների կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս