Ոտքով՝ ձյուների միջով. փախստականներն ԱՄՆ-ից փախչում են Կանադա
Միայն փետրվարի 11-ին ԱՄՆ-ից Կանադա է ներթափանցել 27 փախստական: Ինչպես հայտնում է CBC-ը, ևս 3 անօրինական ներգաղթյալի սահմանապահները հայտնաբերել են: Դա եղել է երիտասարդ սիրիացի ընտանիք՝ երեխայի հետ:
Ամերիկա-կանադական սահմանը փախստականները հատում են գերազանցապես ԱՄՆ Մինեսոտա և Կանադայի Մանիտոբա նահանգների միջև ընկած տարածքից:
Սիրիացի ընտանիքին սահմանապահները ձերբակալել են այլ վայրում՝ նրանք հատել են Նյու Յորք նահանգի ու Քվեբեկ նահանգի միջև ընկած տարածությունը: Փախստականները ոտքով են քայլել 15 աստիճան ցրտի պայմաններում:
Հեռուստաալիքը փախստականների հոսքի ավելացումը բացատրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրով, որը խստացնում է միգրացիոն քաղաքականությունը:
Կանադայի սահմանապահ ծառայությունը ներկայացնում է վիճակագրություն, որի համաձայն՝ 2016թ. ապրիլից դեկտեմբեր ամիսներին Մինեսոտայի և կանադական Մանիտոբայի սահմանը հատել ու Կանադա է ուղևորվել 410 մարդ:
Ընդ որում՝ նշվում է, որ Մանիտոբայի իշխանությունները չեն պատրաստվում ուժեղացնել սահմանային վերահսկողությունը, և նահանգը «շարունակելու է հույսի տուն լինել ողջ աշխարհի մարդկանց համար»: