Բաժիններ՝

Պեկինում 2017թ. առաջին անգամ թռչնագրիպով վարակման դեպք է արձանագրվել

Պեկինի իշխանություններն արձանագրել են 2017թ. Չինաստանի մայրաքաղաքում N7H9 թռչնագրիպով մարդու վարակվածության առաջին դեպքը, տեղեկացնում է RIA Novosti գործակալությունը:

Հիվանդը 68-ամյա տղամարդ է Հեբեյ նահանգի Լանֆին քաղաքից: Ներկայումս նրա վիճակը ծանր է:

Տղամարդու մոտ հիվանդության ախտանշանները սկսել էին հանդես գալ հունվարի 29-ին, նրան բժշկական օգնություն էր ցուցաբերվել տեղի հիվանդանոցում, ինչից հետո նրան փետրվարի 6-ին տեղափոխել էին Պեկին: Տղամարդը վարակվել էր H7N9 թռչնագրիպի վիրուսով:

2016 թ. դեկտեմբերի սկզբից Չինաստանում H7N9 թռչնագրիպով մարդկանց վարակման 106 դեպք է արձանագրվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս