«Ես գիտեմ սկիզբը, վերջը, ինչից սկսենք, ինչ դնենք, ինչի դիմաց ինչ ենք ստանալու». Գագիկ Ծառուկյան

«Բոլորդ Դուբայում եղել եք, գիտեք»,- այսօր ԲՀԿ համագումարի ժամանակ վստահ հայտարարեց ԲՀԿ նորընտիր նախագահ Գագիկ Ծառուկյանը` խոսելով ներդրումների ու տնտեսության զարգացման մասին:

Նա նշեց, թե պատրաստ են նայելու, քննարկելու, միասին իրականացնելու իրենց ծրագրերը, եթե մեր երկրում կա այդ մասնագետը` լավ, երկրում չկա՞` աշխարհում կա, պետք է գտնել ու բերել:

«Ես գիտեմ սկիզբը, վերջը, ինչից սկսենք, ինչ դնենք, ինչի դիմաց ինչ ենք ստանալու,- նկատեց Ծառուկյանը և շարունակեց,- Վստահ եղեք իմ խոսքի համար: Մենք մեր ծրագիրը իրականացնելու ենք: Եթե չստացվեց, եթե ժողովուրդը մեզ չվաստահեց, արդեն մենք ինչ կա, արել ենք»:

Գ. Ծառուկյանը նշեց, թե իր «փափուկ կյանքից, հանգիստ կյանքից» հրաժարվել է. «Չեմ կարող ձեռքերս ծալած, հանգիստ նստել: Այսօր պատրաստկամ ենք օգտակար լինելու: Մենք օր-օրի հետ ենք գնում»:

Գ. Ծառուկայնը իր խոսքի վերջում նաև հայտարարեց, թե ամսական 120 մլն աշխատավարձ է տալիս:

Տեսանյութեր

Լրահոս