«ՀՀԿ-ն ԱԺ ընտրություններին գնալու է քաղաքական դեմքով». Վահրամ Բաղդասարյան
ՀՀԿ-ն ԱԺ ընտրություններին գնալու է քաղաքական դեմքով: Ինչպես այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Հայաստանն անցնում է նոր համակարգի` պառլամենտական:
«Ոչ միայն կուսակցությունը, այլև անձերը պետք է գիտակցեն, թե ուր են գնում»,- ասաց Բաղդասարյանը` հորդորելով համապետական ցուցակներում դնել մարդկանց, որոնք առավելագույնս լինեն քաղաքականացված, իսկ տարածքներում գնահատական պետք է տա հանրությունը: Նա նշեց, որ հիմնական դժգոհությունը լինում է, որ պառլամենտում լինում են մարդիկ, որ չեն համապատասխանում քաղաքական չափանիշներին և հանրությունը պետք է զգոն լինի և իր ձայնը տա արժանավորներին:
«Եթե կլինեն ընտրակաշառքի մասին առաջարկություններ, թող վերցնեն և հայտնեն լրատվությանը: 2 ամիս առաջ արդեն խոսում եք նման երևույթների մասին»,- զգուշացրեց Բաղդասարյանը`չբացառելով, որ նման փորձեր կլինեն, բայց պետք է բարձրաձայնել դրանց մասին:
ՀՀԿ-ի ցուցակի հետ կապված Բաղդասարյանը կոչ արեց. «Մի երկու օր էլ համբերեք»: