«Սրա հետևում կանգնած է իշխանությունը». Լևոն Զուրաբյան

«Սահմանադրական դատարան մեր դիմումի ստորագրությունները չեն ավելանում, 19 ստորագրություն է հավաքված: Չեմ կարծում, որ պետք է սպասել, որ ստորագրությունները կավելանան: Ակնհայտ է ազդեցիկ ուժերի թափանցումն այս գործընթացի մեջ: Փաստորեն, ամեն ինչ արվեց, որ պատշաճ քանակով ստորագրություններ չհավաքվեն: Բնական է, որ սրա հետևում կանգնած է իշխանությունը»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա նշեց՝ ովքեր չեն ստորագրել այս դիմումը, թող իրենք պատասխանեն հանրութան հարցերին:

Հիշեցնենք, որ փաստաթուղթը ստորագրել էին Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանը, Հայկ Խաչատրյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, Խաչատուր Քոքոբելյանը և Էդմոն Մարուքյանը:

Տեսանյութեր

Լրահոս