Բաժիններ՝

Ռադայում ուկրաինացի պատգամավորներին կպարտադրեն խոսել միայն ուկրաիներեն

Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբիյը խորհրդարանի օրակարգ է ընդունել մի օրինագիծ, որով Ռադայի պատգամավորները աշխատանքային ժամերին, այդ թվում` լիագումար նիստերի ընթացքում պետք է խոսեն միայն ուկրաիներեն: Այս մասին հաղորդում է Interfax­-ը:

Ռադայի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն օրենսդրական կարգավորումը խորհրդարանի օրակարգ է մտել փետրվարի 8­ին, սակայն տեքստն ամբողջությամբ դեռևս հասանելի չէ:

«Փոփոխությունները վերաբերվում են պաշտոնեական լիազորությունները կատարելիս օրենսդիրների կողմից երկրի միակ պաշտոնական լեզվի` ուկրաիներենի պարտադիր կիրառմանը»,­- նշել է Ռադայի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728