Բաժիններ՝

«Լրագրողներին դուք, մենք թողնում ենք միայն ԱԺ շենք, ոչ թե ԱԺ այգի: Պարզ ա՞». Գալուստ Սահակյան

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է պահանջել, որ արգելափակեն լրագրողների մուտքը ԱԺ այգի, որպեսզի իրեն հարցեր չտան:

Վարչապետը պատասխանեց, թե իր համար միշտ չէ, որ լրագրողների հետ շփումը հաճելի է, բայց ինքը նման պահանջ չի դրել:

Կ.Կարապետյանին օգնության եկավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. «Որևէ մեկը նման պայման չի դրել: Իսկ լրագրողներին դուք, մենք թողնում ենք միայն ԱԺ շենք, ոչ թե ԱԺ այգի: Պարզ ա՞»:

Գ.Սահակյանի պատասխանը հարուցեց ներկաների ծիծաղը:

«Հարգելի’ ժուռնալիստներ, ուրեմն սրանից հետո այգի չմտնեք»,- զգուշացրեց Ա.Մանուկյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս