ՀԱԿ-ի ստորագրահավաքին միացել է 19 պատգամավոր

Ընտրությունների օրը փոփոխելու համար Սահմանադրական դատարան դիմելու նպատակով ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին այս պահին միացել են 19 պատգամավորներ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Վերջինը 2-ը միացել են Խաչատուր Քոքոբելյանն ու Լյուդմիլա Սարգսյանը»,- ասաց Ա.Մանուկյանը:

Հիշեցնենք, որ ՍԴ դիմելու համար հարկավոր է 27 ստորագրություն, սակայն այս դեպքում ժամանակային սահմանափակում չկա: ՀԱԿ-ը հայտարարել է, որ կսպասի մինչև այս քառօրյայի ավարտը:

Տեսանյութեր

Լրահոս