Ալեքսանդր Արզումանյանը լքել է ՀՀՇ-ն. Azatutyun.am
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/Alik-Arzumanyan.jpg)
Ազգային ժողովի պատգմավոր Ալեքսանդր Արզումանյանը «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ լքել է ՀՀՇ կուսակցությունը, որը անցած շաբաթ վարչության նիստում որոշում է կայացրել խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ծառուկյան» դաշինքով:
«Կուսակցությունից դուրս գալը կապված չէ կոնկրետ դաշինքին միանալու հետ: Դա հասունացած որոշում էր: Ես, ճիշտն ասած, վաղուց եմ մտորում կուսակցական գործունեությունից հրաժարվելու մասին, և հաշվի առնելով, որ գաղափարական հենքի վրա որևէ առաջխաղացում չեղավ, ես նպատակահարմար գտա չմասնակցել այս քննարկումներին, բանակցություններին», – նշել է պատգամավորը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: