«Երբ «Ժառանգությունը» որոշեց միանալ մեր դաշինքին, այնտեղ ներքին լարվածություն սկսվեց». Պարույր Հայրիկյան

Ինպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Օհանյան-Օսկանյան դաշինքում խնդիրներ կան ու հնարավոր է՝ ԱԻՄը դուրս գա այդ դաշինքից: Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք դաշինքում առկա տարաձայնությունները դաշինքը գլխավորող անձի՝ Սեյրան Օհանյանի շո՞ւրջ են: Հարցին ի պատասխան՝ Պարույր Հայրիկյանն ասաց.

«Այն պահից, երբ «Ժառանգությունը» տրամադրվեց աշխատելու մեր կամ «Ելք»-ի հետ, «Ելք»-ը չկա, մնացինք մենք, հանկարծ այդ պահին ես զգացի, որ դաշինքում ներքին լարվածություն կա: Ես լարվածությունները մեղմելու կողմնակից եմ, և հարցրի՝ ի՞նչ խնդիրներ կան, ինձ ասացին, որ ցուցակները ձևավորելու հարցում լուրջ խնդիրներ կան: Ես, չխորանալով մանրամասների մեջ, ասացի՝ լսեք, մեզ պետք է, որ մենք կայուն թիմ ունենանք:

Ով շատ է խոսում այդ տեղերի մասին, նա ազնիվ չէ, նա ստոր նկատառում ունի: Խնդիրը  դաշինքի առաջնորդի հարցը չէ, որովհետև ես հաճույքով ընդունել եմ, որ Սեյրան Օհանյանը մյուսների կողմից ընկալվում է որպես կոորդինատոր, ես դրա դեմ չեմ առարկել:

Սեյրան Օհանյանը ժողովրդավարական գործընթացների փորձ չունի, դա հաստատ գիտեմ. զինվորական համակարգում աշխատածը կարող է լինել կարգ ու կանոնի հետևորդ: Ես ժողովրդավարական աշխատանքների փորձ ունեմ, ու ասացի՝ կարևոր չէ իմ փորձը, դուք որոշել եք արդեն, որ Սեյրան Օհանյանն է դաշինքը ղեկավարում, ես էլ սիրով ընդունում եմ: Այնպես որ, ղեկավարը չէ հարցը այս պահին, այլ այդ ցուցակների ձևավորումը»:

Տեսանյութեր

Լրահոս