«Լեսթերի» ղեկավարությունը մոտ ժամանակներում չի պլանավորում հեռացնել Կլաուդիո Ռանիերիին
Համաձայն The Telegraph-ի հաղորդագրության՝ «Լեսթեր Սիթիի» ղեկավարությունը» հանդիպում է անցկացրել թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիի հետ, որում իտալացուն վստահեցրել են, որ չեն պլանավորում հեռացնել նրան, չնայած անհաջող ելույթներին:
Անգլիայի գործող չեմպիոնը 24 տուրերից հետո զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը:
23-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդից» 0:3 հաշվով կրած պարտությունից հետո Ռանիերին հանդիպել է ակումբի նախագահ Վիչայ Շրիվադհանապրաբհայի հետ և ստացել է երաշխիք, որ նրան շանս կտան փրկել թիմը Չեմպիոնշիփում հայտնվելուց:
Պատրաստեց Անի Գաբուզյանը