Բաժիններ՝

Թրամփը վստահ է միգրացիոն հրամանագրի գործով հաղթանակի հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ իր վարչակազմը կհաղթի իր միգրացիոն հրամանագրի օրինականության վերաբերյալ վեճում, որը խստացնում է միգրացիայի պայմանները: Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, նա հայտարարել է լրագրողներին Ֆլորիդայում:

«Հանուն մեր երկրի անվտանգության մենք կհաղթենք»,- հայտարարել է Թրամփը՝ հարցին, թե արդյոք իր վարչակազմին կհաջողվի հաղթանակ տանել:

Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը բողոքարկել է միգրացիոն հրամանագիրը կասեցնելու մասին դատարանի որոշումը:

Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը բողոքարկել էր Սիեթլի դատարանի որոշումը, որը կասեցրել էր ներգաղթի պայմանները խստացնելու Թրամփի հրամանագրի գործողությունը:

Դոնալդ Թրամփի կողմից հունվարի 27-¬ին ստորագրած հրամանագրով 90-օրյա ժամկետով ԱՄՆ մուտքի սահմանափակումներ են մտցվում Սիրիայի, Իրաքի, Իրանի, Լիբիայի, Եմենի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների համար:

Նախորդ շաբաթ Թրամփի ստորագրած համապատասխան հրամանագիրը երկրում մեծաքանակ ցույցերի պատճառ էր դարձել: Կասեցվել էին շուրջ 60 հազար ամերիկյան վիզաներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս