Բաժիններ՝

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Լոռու մարզի Հարթագյուղ, Ուրասար-Կաթնաղբյուր Խնկոյան-Հարթագյուղ, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Շենկանի, Թալինի տարածաշրջանի Կանչ, Հակո, Ձորագլուխ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի հատվածը, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Արագածոտնի մարզի Լուսագյուղ, Սարալանջ, Թալինի տարածաշրջանի Մեծաձոր գյուղի, Ապարանի տարածաշրջանի Սարալանջ-Վարդենիս և Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները:

Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը, Հադրութի, Շուշիի, Շահումյանի, Քաշաթաղի շրջանների ճանապարհները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս