«Քրեակատարողական համակարգի ներկայիս վիճակը բավականին հարցեր է առաջացնում». վարչապետ

«Քրեակատարողական համակարգի ներկայիս վիճակը բավականին հարցեր է առաջացնում»,- այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ըստ նրա` առկա են խնդիրներ դատապարտյալների և կալանավորների սննդի ապահովման, դատապարտյալների համաչափ տեղաբաշխման տեսանկյունից:

Վարչապետը արդարադատության նախարարին հանձնարարեց ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկներին վերապահված որոշ գործառույթներ, այդ թվում` հանձնուքների հանձնման ժամանակ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հետ կապված, և իրեն զեկուցել մեկամսյա ժամկետում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728