«Արգամ Աբրահամյանը չի էլ պատրաստվում ազատման դիմում ներկայացնել». yerkir.am
Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից հետո, թե դուրս է գալիս ՀՀԿ-ից, մամուլում լուրեր են տարածվում, թե Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդին, մոտ օրերս ազատման դիմում է ներկայացնելու:
Yerkir.am-ին Արտաշատի քաղաքապետարանից հայտնեցին, որ մամուլում տարածված լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
«Պարոն քաղաքապետը շարունակում է իր աշխատանքը և ազատման դիմում չի էլ պատրաստվում ներկայացնել: Մամուլի այդ հրապարակումները իրականությանը չեն համապատասխանում»,- հայտնել են Արտաշատի քաղաքապետարանից: