Բաժիններ՝

ԱՄՆ-ում բողոքի լայնամասշտաբ ակցիաներ են՝ ընդդեմ փախստականների մասին Թրամփի հրամանագրի

Բողոքի բազմահազարանոց ակցիաներ են անցկացվել ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում հունվարի 29-ին։

The New York Times-ի տեղեկություններով՝ բողոքի ակցիաներ են անցկացվում, ինչպես նաև անցկացվելու են Բոստոնի, Մայամիի, Նյու Յորքի, Ֆիլադելֆիայի, Հյուսթոնի, Դետրոյթի, Լոս Անջելեսի ու Ատլանտայի օդանավակայաններում։

Վաշինգտոնում բազմահազար ցուցարարներ գնացել են Սպիտակ տան դիմաց գտնվող հրապարակ և վանկարկել կարգախոսներ, որոնք պահանջում են չեղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրն ու թույլատրել Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի փախստականներին ապաստան ստանալ ԱՄՆ-ում։

Հավաքվածները Թրամփին մեղադրել են քսենոֆոբիայի ու իսլամաֆոբիայի մեջ, ինչպես նաև ԱՄՆ-ում ժողովրդավարության հիմքերի նկատմամբ ոտնձգությունների մեջ, որին նրանք անվանել են «ներգաղթյալների ազգ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս