Գեղասահքի Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը 19-րդն է Եվրոպայի առաջնությունում
Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամներ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը Եվրոպայի առաջնությունում նախավերջին` 19-րդ տեղում են:
Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը ազատ ծրագրով հանդես եկան պարային զույգերը:
Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը ընդհանուր հաշվարկում հավաքեցին 128.05 միավորը և 20 մասնակիցների թվում գրավեցին 19-րդ տեղը: