![](/banners/BeFunky-design.jpg)
Արոնյանը հաղթեց Վելիկին
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/aronyan_640x4206.jpg)
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց Տատա Սթիլ մրցաշարի 12-րդ տուրում:
Արոնյանը 12-րդ տուրում մրցում էր Լյուկ վան Վելիկի հետ: Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 34-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել:
Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Արոնյանը կես միավորով է հետ մնում առաջատարից: Վերջին տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Դմիտրի Անդրեյկինը: