Բաժիններ՝

Սանչեսի հեռանալու դեպքում «Արսենալը» Ռոյսի համար պատրաստ է առաջարկել 60 մլն եվրո

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը հայտնվել է «Արսենալի» հետաքրքրությունների շրջանակում: Լոնդոնցիները Գերմանիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստին դիտարկում են՝ որպես Ալեքսիս Սանչեսի պոտենցիալ փոխարինող, ով մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ակումբից:

Հաղորդվում է, որ «Արսենալն» արդեն բանակցություններ է սկսել «Բորուսիայի» հետ և հայտնել է, որ պատրաստ է Ռոյսի համար վճարել 60 մլն եվրո:

Կիսապաշտպանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2019թ. ամառը:

Վնասվածքների պատճառով Ռոյսը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է ընդամենը 5 խաղ, որոնցում դարձել է 1 գոլի և 3 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս