Բաժիններ՝

5 նշան, որ ձեր աչքերն ուշադրության կարիք ունեն

Աչքերի առողջությունը պահպանելը բավական բարդ խնդիր է, հատկապես հաշվի առնելով տեխնոլոգիական միջոցների բացասական ազդեցությունը։ Դրանց պատճառով մենք լարում ենք աչքերը, ինչը հանգեցնում է տեսողության վատացման և այլ խնդիրների։ Steptohealth.ru կայքը գրում է, որ աչքերը նաև մեր առողջության հայելին են, որոնք օգնում են հայտնաբերել այլ հիվանդություններ։

1. Մթագնած հայացք։ Շատեր են բողոքում աչքերի առաջ հայտնվող «ամպից», որը խանգարում է նորմալ տեսնել։ Այս նշանը կարող է վկայել կատարակտի զարգացման մասին։

2. Աչքերի դեղին գույն։ Դեղին գույնն ամենից հաճախ հայտնվում է սպիտակ հատվածում, ինչը վկայում է լյարդի հետ կապված խնդիրների մասին։

3. Կետեր աչքերի առաջ։ Այս խնդիրը կարող է տարբեր պատճառներ ունենալ, այդ թվում՝ կարճատեսություն և գլաուկոմա։

Կարդացեք նաև

4. Իջած կոպեր։ Կնճիռներն ու մաշկի ամրության կորուստը հաճախ է հանդիպում մեծահասակ անձանց շրջանմում։ Դա տեղի է ունենում ժամանակիի ընթացքում՝ մի շարք գործոնների ազդեցության հետևանքով։ Սակայն իջած կոպերը երբեմն կարող են վկայել այն մասին, որ տեսողության հետ կապված որոշակի խնդիրներ են առկա։

5. Տեսողության ժամանակավոր վատացում։ Սա կարող է պարզապես հոգնածության հետևանք լինել։ Սակայն կարող է վկայել նաև այլ, ավելի անհանգստացնող խնդիրների մասին։ Խնդիրը կարող է նաև գլխուղեղի անոթների հիվանդությունը լինել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս