Ուկրաինան արգելել է բոլոր տեսակի գրքերի ներկրումը Ռուսաստանից
Ուկրաինայի հրատարակիչների ու գիրք տարածողների ասոցիացիան հայտարարել է Ռուսաստանից գրքերի ներկրման արգելքի մասին։ Այս մասին հայտնել է ասոցիացիայի ղեկավարը Vesti-ի հետ զրույցում։
«Հունվարից 1-ից մինչև ապրիլի 1-ն արգելվում է գրքերի ներկրումը, քանի դեռ չեն մշակվել ներկրման համար համապատասխան ակտերն ու ստուգման մեխանիզմները»,- ասել է նա։
Ինչպես պնդում է պարբերականը, խանութներում կվաճառվեն պահեստներում մնացած գրքերը, որոնք ներկրվել են անցած տարի։