Ավստրիայում հակաահաբեկչական գործողության ընթացքում ավելի քան 10 մարդ է ձերբակալվել
Ավստրիայի հատուկ ծառայությունները ավելի քան 10 մարդու են ձերբակալել հակաահաբեկչական օպերացիայի ընթացքում, որն անցկացվել է հանրապետության մի քանի շրջաններում։
Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, իրավապահները տասնյակ տներ են խուզարկել Վիեննայում ու Գրացում, ավելի քան 10 կասկածյալ ձերբակալվել է, ընդ որում, մեծամասնությունը՝ Շտիրիյայում։
Ավստրիայի ՆԳՆ-ն ներկայումս հրաժարվում է հայտնել գործողության մանրամասները՝ չհերքելով դրա անցկացման փաստը։
Kronen Zeitung-ի տվյալներով՝ արմատական իսլամիստների դեմ գործողություններում ներգրավվել է մոտ 800 ուժային։
Թերթը հիշեցնում է, որ գործողությունները դեռևս շարունակվում են։